ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Ժառանգությունը» դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե ոչ

«Ժառանգությունը» դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե ոչ
16.10.2018 | 21:56

Այս պահին որևէ որոշում չկա՝ «Ժառանգությունը» կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ «Ընդամենը քննարկումներ ենք սկսել։ Ամենայն հավանականությամբ, հետևելով քննարկումների ընթացքին, կարծում եմ, որ «Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին»` ասաց «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցին՝ միայնակ թե դաշինքով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ հարցն ամբողջովին բաց է։ Բոլոր տարբերակներն էլ քննարկվում են, և առանձին մասնակցելու, և դաշինքով, դաշինքի պարագայում ինչպիսի դաշինք, ում հետ և այլն։ Այդ բոլոր հարցերը դրված են սեղանին»։


Արմեն Մարտիրոսյանն ասաց նաև. «Ակնհայտ է, այս պահին հայտարարել ենք, որ իշխանությանն աջակցելու ենք և քանի դեռ ընտրություններ տեղի չեն ունենալու, օրակարգում չի քննարկվելու հարցը, իշխանական հայացքներ ենք ունենալու, թե՝ ընդդիմադիր։ Ընտրությունից հետո արդեն պարզ կլինի»:

Դիտվել է՝ 3987

Մեկնաբանություններ